Սլովենիան հայտարարում է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին
Սլովենիայի իշխանությունները երկու ամիս անց հայտարարեցին իրենց երկրում կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ուրբաթ օրն այդ բովանդակությամբ հաղորդում են տարածել եվրոպական լրատվամիջոցները:
«Այսօր Սլովենիան Եվրոպայում առավել բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում է, ինչը թույլ է տալիս մեզ հայտարարել համաճարակի ավարտի մասին»,- ասել է վարչապետ Յանեզ Յանշան։
Սլովենիայում, որը սահմանակից է Իտալիային, կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր հայտնաբերվել է ընդամենը 1,500 վարակակիր, 103-ը մահացել է:
Այնուամենայնիվ, իշխանությունները ուժի մեջ են թողել հասարակական վայրերում դիմակներ կրելու ռեժիմը, երկրում սոցիալական տարածության պահպանման կանոնները նույնպես կշարունակվեն կիրառվել, և հանրային հանդիպումները դեռ կարգելվեն:
«Որոշ ընդհանուր և հատուկ միջոցառումներ կմնան ուժի մեջ, քանի դեռ կա կորոնավիրուսի տարածման սպառնալիքը»,- ասվում է Սլովենիայի կառավարության հայտարարության մեջ: Դրանք ուժի մեջ կլինեն առնվազն մինչև ամսվա վերջ:
Հաջորդ շաբաթ Սլովենիայում կբացվեն որոշ առևտրի կենտրոններ և հյուրանոցներ: Մարզական մրցաշարերը երկրում կարող են վերսկսվել մայիսի 23-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները