Վանաձորում պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան:
Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:
Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան