Վրաստանում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, երկրում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին։ Այս մասին գրում է 1tv.ge կայքը։
Գիորգի Գախարիայի խոսքով, արտակարգ դրության երկարաձգման խնդրանքով կառավարությունը նախագահին չի դիմելու։
«Վրաստանի կառավարությունը համավարակաբանական իրավիճակի խորը վերլուծությունից հետո ընդունել է որոշում, որի համաձայն մայիսի 22-ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու խնդրանքով չի դիմելու երկրի նախագահին և խորհրդարանին։
Արտակարգ դրությունը Վրաստանում հայտարարվել էր մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ երկարաձգվել է և այսօր ընդունել ենք որոշում, որ արտակարգ դրության երկարաձգման խնդրանքով չենք դիմելու Վրաստանի խորհրդարանին, սակայն դա չի նշանակում, որ հաստատված սահմանափակումները վերացվում են ամբողջությամբ։
Այդ նպատակով մենք դիմելու ենք խորհրդարանին, որպեսզի սկսվեն օրենսդրական փոփոխությունների վրա աշխատանքները, որոնք հնարավորություն կտան առանց արտակարգ դրության հայտարարելու, կառավարել համավարակը»,- ասել է Գիորգի Գախարիան։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ընդամենը 4 դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Մայիսի 22-ին հնարավոր է Վրաստանում արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կայացնեն
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
- Մարինա Էզուգբաիա. Արդեն մեկ շաբաթից ավելի է Վրաստանում վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին