Վրաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ընդամենը 4 դեպք
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 671 դեպք է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահական համակարգի հրապարակված տվյալներին։
Նշվում է, որ նախորդ օրվա համեմատ հիվանդների թիվն ավելացել է 4-ով։
«Կա հաստատված 671 դեպք։ Հիվանդությունը հաղթահարել է 393 քաղաքացի, 12 հոգի մահացել է։ Բացի այդ 3873 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 404-ը` հսկողության տակ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 22-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին