Մայիսի 18-ից ուժի մեջ մտնող սահմանափակումներում փոփոխությունները
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայիսի 18-ից ուժի մեջ մտնող արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխությունները։
«Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։
Մասնավորապես՝
.Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
. Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:
.Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
. Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
. Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
.Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
.Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:
Կանոններ
.Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
.Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
.Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:
Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- գրել է Տ.Ավինյանը։
Մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովան՝ պարետի որոշման մասին
- Վարակի տարածման մարումից հետո կրկին հնարավոր են բռնկումներ. Ավինյան
- Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
- ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան