Ֆրանսիան շարունակում է թուլացնել համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումները
Ֆրանսիան շարունակում է թուլացնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով ավելի վաղ մտցված սահմանափակումները: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Այսպես, Ֆրանսիայի հյուսիսի Պա դե Կալե շրջանում ուրբաթ օրը բացվել են լողափերը: Այնտեղ դեռևս հանգստանալ և արևայրուք ստանալ չի թույլատրվում, կարելի է միայն մարզվել կամ զբոսնել:
Փարիզի շրջանում տեղացիներին թույլատրվել է այցելել տասնյակ անտառային տարածքներ, որոնք նախկինում փակված էին: Այժմ քաղաքացիները կկարողանան զբոսնել և զբաղվել անհատական մարզումներով:
Ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերությունն էլ ուրբաթ բացել է ամառային արձակուրդներին հուլիս և օգոստոս ամիսների համար արագընթաց և միջքաղաքային գնացքների տոմսերի ամրագրման հնարավորությունը: Այդ հավելվածը նախկինում անհասանելի էր COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով:
Մայիսի 11-ից Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե վերացնում են սահմանափակումները: Քաղաքացիները կարող են տեղաշարժվել առանց իշխանությունների հատուկ թույլտվության, որոնք նախկինում անհրաժեշտ էին մեկուսացման ռեժիմի պատճառով, բացառությամբ տանից ավելի քան 100 մ հեռավորության տեղաշարժերի, որոնք հնարավոր էին միայն ընտանեկան կամ մասնագիտական ծանրակշիռ պատճառների դեպքում:
Միևնույն ժամանակ, 65 տարեկանից բարձր քաղաքացիներին դեռևս հորդորվում է պահպանել մեկուսացման ռեժիմը:
Այս շաբաթ Ֆրանսիայում սկսվել է ձեռնարկությունների աշխատանքների աստիճանական վերսկսումը, չնայած այնտեղ, որտեղ հնարավոր է՝ հեռավար աշխատանքը կշարունակվի պահպանվել առնվազն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Սլովենիան հայտարարում է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին
- Վրաստանը և Սլովակիան կզարգացնեն անվտանգ զբոսաշրջության ոլորտը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները