Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտի ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, պարետի որոշման համաձայն, 2020 թվականի մայիսի 18-ից սկսած՝ մի շարք սահմանափակումներ են մտցվում երկաթուղային կայաններում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում:
Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ կրող ուղևորների համար:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ ուղևորներն ամենայն պատասխանատվությամբ կմոտենան տվյալ պահանջների կատարմանը:
Բացի այդ, ըստ պարետի որոշմանը, սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
Ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել կուտակումներից սպասասրահներում և տոմսարկղերի մոտ, իսկ վագոններում` պահպանել սոցիալական տարածության նորմերը:
Հայաստանում արտակարգ դրության հայտարարելու օրվանից Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:
Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, պաշտպանիչ ձեռնոցներ և հակասեպտիկներ:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, չափվում է նրանց ջերմությունը, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
Բոլոր աշխատավայրերում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն
- Մայիսի 18-ից. Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը
- Մայիսի 18-ից ուժի մեջ մտնող սահմանափակումներում փոփոխությունները
- Մայիսի 18-ից կաշխատեն ՃՈ հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումները
- Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան