Թուրքիան զբոսաշրջիկներին կվերադարձնի չեղարկված չվերթների գումարները
Թուրք զբոսաշրջիկները, որոնք փետրվարի 5-ից սկսած չեղյալ են հայտարարել իրենց շրջագայությունները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, թռիչքների սահմանափակումների հանումից հետո երկու ամսվա ընթացքում կարող են դիմել և 14 օրում հետ ստանալ իրենց գումարները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Այնուամենայնիվ, խոսքը միայն ավիատոմսերի գումարի մասին է, իսկ պարտադիր հարկերը, ինչպես նաև հյուրանոցի համար վճարված գումարները չեն վերադարձվելու։
Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին:
Նշվում է, որ նոր կանոնները տարածվում են միայն թուրք տուրիստների վրա, քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկները սովորաբար օգտվում են իրենց երկրների տուրօպերատորների ծառայություններից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան