Աշխարհում COVID-19-ի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 302 հազարը
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 302, 462 մարդ, անցած օրվա ընթացքում գրանցվել է 5242 մահ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ընդհանուր առմամբ, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4,443,793 դեպք, որից 95,872-ը՝ նախորդ օրվա ընթացքում։ Ավելի քան 1 մլն 588 հազար մարդ վերականգնվել է հիվանդությունից:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան