Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները կգործեն մայիսի 20-ից:
«Հարգելի քաղաքացիներ,
հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:
Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: