Թրամփն ընդդեմ Օբամայի. «Օբամագեյթ»
ԱՄՆ նախագահ Թրամփը շարունակում է պնդել դավադրության մի տեսություն, ըստ որի՝ Օբաման կանգնած է 2016 թվականի Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության հետևում: Թրամփն այն որակել է «Օբամագեյթ»: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահ Թրամփն այս օրերին կրկին թիրախավորել է իր նախորդին՝ նախկին նախագահ Բարաք Օբամային: Իր գրառման մեջ դավադրության այս տեսությունը նա որակել է «Օբամագեյթ»
Նախկինում Թրամփը հաճախ է մեղադրել Օբամային տարբեր առիթներով: Այս անգամ նա մեղադրում է նախկին նախագահին Մյուլերի հետաքննությունը կազմակերպելու մեջ ընդդեմ նախագահ Թրամփի: Սա նման է դավադրության տեսությանը:
Նախագահն առաջ է տանում այս վարկածը նոյեմբերի ընտրությունների նախօրեին: Ըստ որոշ վերլուծաբանների, Թրամփի թիմը օգտագործում է ամեն մի առիթ ուղղակի կամ անուղղակի հարձակվելու Բայդենի վրա, և այս դեպքում Բայդենի փոխնախագահ լինելու փաստը նրան դարձնում է մեղսակից:
Հետագայում դավադրության տեսությունը զարգացել և ներրառել է Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ զարգացումները: Նախագահն իր գրառման մեջ կարծիք է հայտնել, որ Օբաման պետք է բացատրություններ տա այս առիթով:
Թրամփի հետախուզական գերատեսչության ղեկավար Ռիչարդ Գրենելը օրերս գաղտնազերծել է այն գործիչների անունները, որոնք կարող էին տեղյակ լինել գործընթացից: Ըստ սենատոր Ռենդ Փոլի, եթե Բայդենն ու նախագահ Օբամայի շուրջ այլ գորշիչներ գաղտնալսել են անօրինական կերպով Ֆլինի հեռախոսազանգերը, ապա դա հանդիսանում է լուրջ իշխանության չարաշահում:
Ըստ Թեքսասի համալսարանի փորձագետ Ջենիֆեր Մերսիեկայի, այս ռազմավարության դեպքում էական չէ, թե որքանով է այս պնդումը ճշնարտացի կամ կեղծ: Էականը, ըստ փորձագետի, այն քարոզչական նպատակներով օգտագործելն է, որն իրականացվում է նման դավադրության տեսության շնորհիվ:
Փորձագետները հակված են դիտարկելու «Օբամագեյթ»-ը որպես ուշադրությունը շեղելու միջոց նախագահ Թրամփի վարչակազմի կողմից համաճարակի հետ կապված բացթողումներից:
Թրամփի թիմը, սակայն, շարունակում է պնդել, որ Օբաման ու նրա կողմնակիցները նախագահ Թրամփին որակել են չափից դուրս ռուսաստանամետ առանց որևէ լուրջ հիմքերի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի