Իսակովի պողոտայում վթարի հետևանքով կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սարո Մ․, ծնված 1991 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Քրիստինե Մ., ծնված 1989 թ․, Աննա Ա․, ծնված 1990 թ․ և Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասախան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի