![](https://panorama.am/news_images/765/2293013_1/untitled_7.thumb.jpg)
Ջրաշխարհի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Արսեն Դ․, ծնված 1974 թ․ և Գոռ Դ․, ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր Գրիգոր Պ․-ն (ծնված 2008 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, այնուհետև մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)