Փաստաբան. Փորձ է արվում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է.
«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»...
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին:
Միամտություն է հավատալ, որ ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
Ինչ է ստացվում. հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից:
Մի՜ չարչարվեք, իրեն սպառած և դատապարտված գործելաոճ է...
Հարց է առաջանում. մինչև ու՞ր, տղե՜րք, որևէ մեկդ եղե՞լ եք Տոմսկի НКВД-ի բանտի թանգարանում, առիթ լինելու դեպքում՝ անպայման այցելեք…համոզված եմ, որ ձեր մեջ շատ բան կփոխվի... այնտեղ գործեր կան՝ հարուցված այն ժամանակվա հերոսներ Եժովի և Բերիայի ցուցմումներով...
Վաղվա պատմության թանգարանն այդպիսի գործերի պակաս չի ունենա նաև մեր հայրենիքում, սակայն չէի ցանկանա այդ գործերում ձեր անունները տեսնել:
Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ...
Հետգրություն. չեմ կարողնում նաև հասկանալ, թե պաշտոնատար անձի օգնականն ինչ լիազորություն կարող է ունենալ քրեական գործերի քննության ուղղությունը կանխորոշելու և ուղղորդելու հարցում...
Առողջ եղեք...»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հայրապետյանի ելքը երկրից թույլատրել են
- Փաստաբան. Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից
- Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի բողոքը
- Ռուբեն Հայրապետյան. Մենք ազգովի մեղք ենք, պետք է փրկվենք էս չարիքից
- Փաստաբան. Առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան