Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 52 հազարը
Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 52 հազարը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, շաբաթ օրը նման տեղեկատվություն է հաղորդել Թագավորության Առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության կողմից Twitter-ում հրապարակած վիճակագրության, օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 2840 նոր դեպք: Դրանց մեծ մասը հայտնաբերվել են մայրաքաղաք Էր-Ռիյադում` 839, իսկ ափամերձ Ջիդդա քաղաքում` 450:
«Ընդհանուր առմամբ, թագավորությունում գրանցվել է COVID-19-ի 52 հազար 16 դեպք, ապաքինվել է 23 666 մարդ, 302-ը մահացել են»,- հայտնել է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսով վարակվածների քանակով արաբական աշխարհում Թագավորությունը շարունակում է մնալ առաջատար դիրքերում:
Ավելի վաղ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մուհամմադ ալ-Աբդել ալ-Ալին հայտարարել էր, որ դեպքերի թվի աճի պատճառը սաուդցիների կողմից ինքնամեկուսացման պայմանի չպահպանելն է, ինչպես նաև Ռամադանի ընթացքում ընտանեկան հանդիպումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան