Փաշինյան. Չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում Արցախի հարցով նախկին նախագահների հանդիպելու մեջ։
«Եթե իհարկե նման անհրաժեշտություն ծագի։ Կա նման հանգամանք, նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուտցիոնալ ինֆորմացին, որի կարիքը ես մինչև այս պահը ունեցել եմ, առկա է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ձևաչափի մասին նրա կարծիքին, ապա Փաշինյանն ասաց, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական ու կարևոր է համարում։
«Չենք պատկերացնում լուծում, առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության։ Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան, այնպես ինչպես չի հաջողվել վերջին 22 տարիներին, երբ 98 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց։ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պայմաններում աշխատել է լռելյայն, կոնսնեսուսով։ Սա բերում է որոշակի բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների, և մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ չեն գործում Փաշինյանի բացած ձեռնարկությունները. «Դա էական չէ»
- Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ևս 100 փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի