Հայկական գորգերի արտադրությունն առաջին եռամսյակում գրեթե 40%-ով նվազել է
2020 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 39.2%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 4.8 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 7.9 տոննա:
Նշենք, որ 2019 թվականին հանրապետությունում արտադրվել է 31.5 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2018 թ-ի համեմատ աճելով 19.8%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի