Ինչո՞ւ չեն գործում Փաշինյանի բացած ձեռնարկությունները. «Դա էական չէ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընթացող ասուլիսում.
Yerevan.Today-ի հարցը-Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չեն աշխատում բալոնների գործարանը, հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Ալավերդու պղնձաձուլարանը, բամբակի վերամշակման գործարանը։ Սրանց մի մասի բացմանը Դուք անձամբ մասնակցել եք։
Նիկոլ Փաշինյանի պատասխանը -Գիտե՞ք, ես ուզում եմ մի բան արձանագրել։ Ես շատ տեղերում կարող եմ շատ բաների մասնակցել, ես լինում եմ գյուղատնտեսական դաշտերում, սրճարաններում, ձեռնարկություններում, բայց ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր ձեռնարկության հետագա ու ոչ հետագա աշխատանքի պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերն ու ղեկավարությունը։
Ուրիշ բան, որ Հայաստանում կառավարությունը ստեղծել է օբյեկտիվ, անհրաժեշտ պայմաններ ընկերությունների գործունեության համար։ Այս հարյուր փաստերի մեջ տասնյակ փաստեր են նշվում, հուսով եմ անհերքելի, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում։ Դրանք կատարյալ չեն, բայց բարելավվում են։
Ինչ վերաբերում է նշած ընկերություններին, դրանցից մեկի սեփականատերը նաև «Սանիթեք»-ի սեփականատերն էր, «Սանիթեք»-ի պրոբլեմը դուք գիտեք։ Սրանց մեջ կան ընկերություններ, որոնց ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ։ Ես ընդհանրապես, երբ որևէ մեկը հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, չեմ խուսափում գնալ։
Բայց դեպքեր կան, որ մտածում են իմ ներկայությունն իրենց ազատելու է օրենքի առաջ ունեցած պատասխանտվությունից կամ աշխատելու են օրենքներից դուրս, այդպիսի բան չի լինելու։
Ես հետաքրքրվեցի, ասում են՝ մի մասն աշխատում է, մի մասը չեն աշխատում, բայց դա էական չէ, քանի որ դրանց աշխատելու պատասխանատվությունն իմ վրա չէ։
Այո, կարող է որպես փաստ, կարող էր ուրախալի լիներ, որ դրանք աշխատեին, ես այդ փաստին վերաբերում եմ այսպես՝ Հայաստանում ընկերություններ փակվում են, բացվում են, ստեղծվում են, կարևորը ինչքանո՞վ է այդ ամենը տեղի ունենում կառավարության ապօրինի ու սուբյեկտիվ միջամտության արդյունքում։ Զրո է այստեղ պատճառը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի