Հասարակություն 12:27 16/05/2020 Հայաստան

Աղասի Ենոքյան. Այսօր ուժի մեջ մտնող օրենքը ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար

Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ այսօր բռնության խոսքը քրեականացնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ։

Նա գրել է.

«Բռնության խոսքը քրեականցնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ, և երևի դա ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար։ Նիկոլի մասին ամեն լուրջ գրառում, վերլուծություն, ելույթ, ի վերջո, հանգցնում են ատելության խոսքի, բռնության կոչի կամ հայհոյանքի, և թվում է, թե համաձայն նոր օրենքի Նիկոլի մասին չի կարելի լուրջ խոսել։

Չի կարելի, և հենց այստեղ է նրանից ձերբազատվելու հնարավորությունը։ Ի վերջո, դուք եք Նիկոլին վարչապետ սարքել՝ նրան լուրջ ընկալելով։ Հոգու խորքում ինքն էլ իրեն լուրջ չի ընկալում, բայց ստիպված է արդարացնել ձեր հույսերը։ Ընդ որում, կարևոր չի՝ դուք նրա երկրպագուն եք, թե ընդդիմախոսը, միևնույն է լուրջ վերաբերմունքով, լուրջ խոսքով դուք ուժեղացնում եք Նիկոլին։
Դուք ասացիք՝ նա քաղաքական գործիչ է։ Հիմա Նիկոլը ստիպված քաղաքական գործունեություն է ծավալում, ինտրիգներ հյուսում, Ազգային Ժողով ձևավորում, կուսակցություն ղեկավարում, էդմոն-Սասուն կռվացնում, Լուսավորին ընդդիմություն սարքում, որովհետև դուք նրան լուրջ եք ընդունել։

Դուք ասացիք՝ նա ազգի առաջնորդ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղեկավարում է ազգը, կառավարության նիստերին է մասնակցում, իր տղաներին ու աղջիկներին պաշտոններ ու պարգևավճարներ տալիս, ինչ-որ տնտեսական տվյալներ կարդում, Վրաստանի հետ համեմատվում, որովհետև դուք նրան լուրջ եք ընդունել։

Դուք ասացիք՝ նա դիվանագետ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղարաբաղյան բանակցությունների է մասնակցում, ինչ-որ նոր կետից արտաքին քաղաքականություն է ստեղծում, Պուտինի ու Մակրոնի հետ հանդիպում, ինչ-որ տարածքներ է տալիս, որովհետև դուք նրան լուրջ եք ընդունել։
Պետք չի Նիկոլին մեղադրել մաքսանենգության կամ կոռուպցիայի մեջ։ Դուք նրան համարել եք լուրջ գործիչ, նա ստիպված է արդարացնել ձեր հույսեր ու առնվազն մեծ տղա երևալ, որովհետև մեծ տղաները փող են աշխատում։ Ու հիշեք՝ դուք եք նրան սադրել ռեկետի, ծխախոտի, ադամանդների ու էլի շատ գործերով, որովհետև նրան լուրջ եք ընդունել։ և որպես մեծ տղա նա պարտավոր է 2 միլիոնանոց վերանորոգում անել, կես միլիոնանոց մեքենա քշել ու 12 մեքենայով կորտեժ ման տալ հետը։

Ինձ ամենաշատը անհանգստացնում էր Նիկոլի՝ որպես նախկին լրագրողի, դաժան վերաբերմունքը մամուլի նկատմամբ։ Բայց հիշեցի, որ Նապոլեոնը ծնվել էր դեռևս իտալական Կորսիկայում, իտալական ընտանիքում, բայց փոքրիկ կապրալի առաջին արշավանքը Իտալիայի դեմ էր՝ իր իտալականությունը հերքելու համար։ Այսինքն՝ հարձակվելով մամուլի վրա0, Նիկոլն ուզում էր ապացուցել, որ ինքը լուրջ գործիչ է, էլ ժուռնալիստ չի, և մամուլին՝ «էն ծախվածներին ու մանիպուլյատորներին» էլ պետք է իր տեղը ցույց տալ, քանի որ ինքը այլևս ծախված ու մանիպուլյատոր չէ, այլ կարևոր գործ է անում։

Դուք կասեք՝ բա Նիկոլը մարդկանց է նստացնում, կորոնավիրուս է տարածում, մարդկանց կյանքերի հետ է խաղում, ինչպե՞ս լուրջ չընդունենք։ Իսկ ինչպե՞ս են նման տղաները ինքնահաստատվում, մեծանում՝ հենց իրենց համար կյանքեր տնօրինելու իրավունք հռչակելով։

Հիմա նոր օրենքը պահանջում է, որ նրան լուրջ չվերաբերվենք։ Օգտագործեք ձեր զինանոցը՝ հումորը, հեգնանքը, սատիրան, սարկազմը, անգամ՝ ցինիզմը, բայց լուրջ մի վերաբերվեք։ Մի հայհոյեք, բռնության խոսք մի ասեք։ Լուրջ վերաբերմունքով եք դուք փչում փուչիկը, իսկ Նիկոլը հենց հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, էլ լուրջ տղա չի խաղա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը և մեզ հանգիստ կթողնի։
Օգնենք Նիկոլին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:06
21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ի՞նչպիսի եղանակ է սպասվում Ամանորին Երևանում
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։ «Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}