Հասարակություն 20:00 16/05/2020 Հայաստան

Աղստև գետի բոլոր ՀԷԿ-երը կառուցված են քաղաքաշինական նորմերի խախտումով, մարզպետ

Տավուշի մարզում Աղստև գետը վարարումից հետո մեծ խնդիրներ է առաջացրել գետափին գտնվող շինությունների համար: Բնակիչները (հիմնականում գետափին կառուցված կառույցների  սեփականատերերը) բողոքի ալիք բարձրացրեցին՝ պնդելով, որ գետի վարարումը այդքան վնաս չէր հասցնի, եթե չլիներ ՀԷԿ-ի կառուցված հսկայական պատվարը:

Նշենք, որ Աղստև գետի վրա կառուցված են` «Աղստև 1» ՓՀԷԿ-ը, «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը և  «Կոկ» ՓՀԷԿ-ը:

Տավուշի բնակիչների պնդմամբ՝ «Կոկ» ՓՀԷԿ-ի պատվարն է խնդիրը, որի պատճառով գետը նորմալ հունով չի հոսում և դուրս է գալիս ափերից:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը, որը «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական հետազոտողների խմբում  էր, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2017 թվականին ուսումնասիրել են Տավուշի մարզի ՀԷԿ-երն ու առանձնացրել խնդիրները:

Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո չի եղել մարզում, սակայն ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները նույն են, ինչ մի քանի տարի առաջ:

Ինգա Զառաֆյանի  համոզմամբ՝ բոլոր խնդիրների հենքում ընկած է այն, որ փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեն անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում:

«Երբ մենք այնտեղ էինք, տեսանք այդ ՀԷԿ-ի («Կոկ» ՓՀԷԿ ) կառույցը,  զարմացանք, որ ՇՄԱԳ չի անցել: Իսկ ինչու չի անցել, քանի որ մինչև 1 Մվտ հզորությամբ է աշխատում: Սա օրենքի բաց է: Այդքան մեծ կառույց է և առանց ՇՄԱԳ թույլտվության: Այսինքն՝ այդ հսկայական շինությունը կառուցվել է միայն ջրային թույլտվության հիման վրա: Սա օրենքի բաց է, որը պետք է վերացնել»,-ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա նաև հավելեց, որ մասնագետներից կազմված հետազոտական խումբը ՓՀԷԿ-երի խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել Կառավարություն,սակայն մինչ օրս այն չի ընդունվել: 

«Առաջարկել ենք, որ բոլոր ՓՀԷԿ-երն անցնեն ՇՄԱԳ փորձաքննության, բայց մինչև հիմա կառավարությունն այդպես էլ չի ընդունել: Այստեղ  խնդիրը ոչ թե սեփականատիրոջը կամ ՀԷԿ-ին է վերաբերում, այլ՝ օրենքին: Նույն իրավիճակն է նաև Եղեգիս գետի վրա, կան տարբեր սեփականատերեր, բայց ներկայացնում են մի մեծ կասկադ»,- ասաց մասնագետը:

Աղստև գետի այս տարվա վարարումը բացառիկ է, քանի որ գետի մակարդակը աննախադեպ բարձրացել է, նմանատիպ ծավալ եղել է 1998 թվականին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Panorama.am-ի հետ զրույցում  ասաց, որ այս աննախադեպ բնական երևույթի պատճառներից մեկն էլ այն է, որ գործատուները հայտնվել են նման իրավիճակում, քանի որ նրանք շինարարություն իրականացրել են 2010 թ-ից հետո: Այսինքն՝ ՀԷԿ-երի կառուցումից  գետի մակակարդակի այսօրինակ բարձրացման առաջին դեպքն է:

Այսուհանդերձ, այն, որ կառուցապատման նախագծում բնական ռեսուրսների շահագործման առանձնահատկություններն ու հնարավոր երևույթները հաշվի չեն առնվել, փաստ է: Հատկապես, երբ Աղստև գետն իր պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ունեցել է մակարդակից մի քանի մետրով ավելի բարձր վարարումներ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ գետի վրա կառուցված բոլոր ՀԷԿ-երը կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտմամբ:

«Անցած տարի, հենց մայիս ամսին, հանձնախումբ էինք ձևավորել և ուսումնասիրություն կատարել, որի արդյունքների հիման վրա համապատասխան համայնքի ղեկավարներին վարչական տույժի ենք ենթարկել: Այժմ այդ գործերը դատախազությունում են: Ուսումնասիրության համաձայն՝ նկատել ենք շեղումներ երկու գործատուների մոտ էլ, որոնց մեջ կա վիճաբանություն: Եվ հետո, կարող եմ ասել, որ քաղաքաշինական նորմերի խախտումները մասսայական բնույթ են կրում, չնայած որ համապատասխան փաստաթղթային ամրագրումներն ու ձևակերպումներն իրականացվել են»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Անդրադառնալով մարզում տեղի ունեցած բողոքի ակցիային, մարզպետը հետևյալ կերպ արձագանքեց. «Հնչում են մեղադրանքներ և եզրակացություններ՝ առանց դիտարկելու օրինական ճանապարհը, քանի որ պետության մեջ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն օրինական ճանապարհով: Պետք է ապավինել պետությանը: Կա հարուցված գործ և գործը գտնվում է դատարանում: Ստեղծված աժիոտաժը որևէ դրական ազդեցություն գործի վրա չի կարող ունենալ, բացի բացասականից՝ առ այն, որ հերթական անգամ խառնակիչ վարքագիծ ցուցաբերվեց: Հայտարարվում էր, որ ճանապարհ կփակեն, այն դեպքում, երբ ճանապարհը ստրատեգիական է և սպասարկում է նաև ՀՀ զինված ուժերին: Սա անընդունելի է իմ կողմից»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}