Ամասիայում փորձում են պայքարել Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի ապօրինի որսի դեմ
Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով:
Տեսչական մարմնից հայտնում են, որ վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի մոտից առգրավվել են թվով 2 որսորդական հարթափող զենքեր, 1 փամփշտակալ՝ 24 փամփուշտներով:
.Վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարույթ, գործը կուղարկվի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
.Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ որսաշրջանից դուրս որս կատարելուց։
.Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի