Անժելա Էլիբեգովա. Փաշինյանը կրկին խուսափեց ասել ԼՂՀ նախագահ կամ ԼՂՀ իշխանություն
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացող ասուլիսում Արցախի խնդրի, դրա կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին հայտարարություններին։ Խնդրին հետամուտ փորձագետը կառավարության ղեկավարին ուղղված մի քանի հարցեր է հնչեցրել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Արցախի մասով ասուլիսից՝
1. Արցախը չհաջողվեց վերադխրձնել բանակցությունների սեղան։ Փաշինյանը չի պարզաբանում՝ ինչո՞ւ։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինությունը։ Հարց՝ ի՞նչ փորձեցիք անել ու ինչի՞ չստացվեց:
2. 22 տարի ձևավորվել է իրականություն, որտեղ Արցախը որոշված է դուրս թողնել բանակցային գործընթացից, որպես պարզաբանում ասում է Փաշինյանը։ Այդպես չէ, առնվազն մի քանի հայտարարություն կա Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտվում է Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։
3. Փաշինյանը խոսում է Արցախի «ընտրալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ, հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ Նախագահ համ ԼՂՀ իշխանություն։
4. Փաշինյանը ասում է, որ լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի էղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղել է: Ժողովրդից ոչ-ոք չհարցրեց երեք ժողովուրդների հանար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ-ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ էդ հարցնելը ո՞նց է լինելու, լայվի լայքերի քանակո՞վ:
5. Վերջապես խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են բոլոր հնարավոր լուծումների տարբերակներ, այդ թվում նաև ոչ հայանպաստ։ Հուսով եմ՝ իշխող թիմը կթարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգավոր դրույթը չի բանակցվում առհասարակ։ Բանակցվում է։
6. Իրականում վարչապետից պահանջվում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» և «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ և կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի