ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին տրամադրել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին:
«Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությամբ:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ»,- նշված է Արցախի ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին
- Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները վկայականներ են ստացել
- Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
- Հայտնի են Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն, մի քանի նախարարների անուններ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի