Ութ զինծառայող է սպանվել Աֆղանստանում թալիբների հետ փոխհրաձգության հետևանքով
Աֆղանական կառավարական զորքերի առնվազն ութ զինծառայող է զոհվել և ինը վիրավորվել երկրի արևելքում գտնվող Պակտիա նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների կողմից իրականացված մի շարք հարձակումների արդյունքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է 1TV News- ը՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում ունեցած իր աղբյուրները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թալիբան»-ը գիշերը մի շարք գրոհներ են իրականացրել Մաճալգու ամբարտակի մոտակայքում գտնվող հսկիչ անցակետերի վրա::
Իր հերթին, աֆղանական բանակը հաղորդել է, որ ամբարտակի տարածքում վերացվել է ինը թալիբ զինյալ, ևս հինգը վիրավորվել են:
Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների միջև, որոնք գրավել էին զգալի տարածքներ երկրի գյուղական վայրերում և գրոհներ են սկսել խոշոր քաղաքների վրա:
Երկրում նաև ուժեղացել է «Իսլամական պետություն» (ԻԳ) ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության ազգային ուժերը և անվտանգության ուժերը համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի