Բալին կարող է զբոսաշրջիկների համար բացվել հոկտեմբերին
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզին զբոսաշրջիկների համար կարող է բացվել 2020 թվականի հոկտեմբերին։ Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարությունից, գրում է rg.ru-ն։
Բացի այդ, հնարավոր է բացվի Յոգյաքարթա քաղաքը, որը հայտնի է իր տաճարներով և լանդշաֆտներով, ինչպես նաև՝ արևմտյան Սումատրայի կղզիները։
Իշխանությունները հնարավոր համարեցին բացել կղզին այն պատճառով, որ կորոնավիրուսի տարածումը գտնվում է վերահսկողության տակ։
Ընդհանուր առմամբ, Բալիում կորոնավիրուսի համավարակի ժամանակ գրանցվել է հիվանդության 343 դեպք, մահացել է 4 մարդ, ինչը շատ ավելի քիչ է, քան ամբողջ երկրում:
Ինչ վերաբերում է Ինդոնեզիային, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակի 16,496 դեպք, իսկ մահերի թիվը հասել է 1,076-ի:
Եթե Ինդոնեզիայի առողջարանային տարածքներում, հիմնականում Բալիում, համաճարակը մնա վերահսկողության տակ, ապա հունիս-հոկտեմբեր ամիսներին Ինդոնեզիան մտադիր է գովազդային արշավ նախաձեռնել՝ զբոսաշրջիկներին հրավիրելով հանգստանալու:
Ենթադրվում է, որ առողջարանները կբացվեն սահմանափակումներով, որոնց նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան