Թրամփը հայտարարել է «գերհզոր հրթիռ» ստեղծելու մասին
Միացյալ Նահանգները մշակում է «գերհզոր հրթիռ» (super-duper rocket), որը 17 անգամ ավելի մեծ արագություն կզարգացնի, քան գոյություն ունեցող բոլոր նմանատիպ հրթիռները: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տիեզերական ուժերի նոր դրոշը ներկայացնելու արարողության ժամանակ:
«Մենք այժմ ստեղծում ենք անհավանական աստիճանի՝ նախկինում նախադեպը չունեցող ռազմական տեխնիկա: Մենք այլընտրանք չունենք, պետք է անենք դա՝ հաշվի առնելով մեր ունեցած հակառակորդներին»,- ասել է նա:
«Ես դա անվանում եմ գերհզոր (super-duper) հրթիռ: Եվ վերջերս ես լսել եմ, որ այն 17 անգամ ավելի արագ է, քան այժմ եղածները, եթե համեմատության համար վերցնենք այն ամենաարագ հրթիռը, որն ներկայում հասանելի է։
Եթե դուք լսել եք, որ Ռուսաստանն ունի 5 անգամ ավելի արագ հրթիռներ, Չինաստանը աշխատում է 5 կամ 6 անգամ ավելի արագ հրթիռների վրա, ապա մեզ մոտ այն 17 անգամ է, և այս նախագիծն արդեն ստացել է կանաչ լույս»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը և հավելել.
«Սա աշխարհում ամենաարագն է՝ գրեթե երեք անգամ»։
Սակայն Թրամփը չի հստակեցրել, թե որ տեսակի հրթիռային զենքի մասին է խոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի