Հունաստանը թուլացրել է հակակորոնավիրուսային ռեժիմը և բացել 500 լողափ
Շաբաթ օրը Հունաստանում բացվել է ավելի քան 500 լողափ՝ COVID-19 համաճարակի կանխման խիստ միջոցառումների մեղմացման շրջանակներում և աննախադեպ շոգ եղանակի պատճառով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է հունական Katimerini հրատարակչության կայքը:
Միևնույն ժամանակ, լողափերի այցելուները պարտավոր են պահպանել սոցիալական տարածության կանոնները, համաձայն որոնց՝ 1000 քմ մակերեսով տարածքում կարող է լինել ոչ ավելի, քան 40 մարդ:
Արևապաշտպան հովանոցները տեղադրված են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Լողափերում աշխատում են հատուկ տեսչության աշխատակիցները՝ վերահսկելու կառավարության կանոնակարգերը:
Կորոնավիրուսի տարածումը զսպելու կոշտ կանխարգելիչ միջոցների թուլացումից հետո շատ հույների համար այն նման շոգ եղանակին առաջին մուտքն էր լողափ:
Հունաստանում համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է վարակի 2,810 դեպք, մահացել է 160 հիվանդ, լիովին ապաքինվել՝ 1,374-ը:
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ այս օրերին Հունաստանի զգալի մասերը ծածկված կլինեն Սահարայի անապատի տաք օդի հոսանքներով, ինչը կարող է հանգեցնել Աթենքում ջերմաստիճանի մինչև 38-39 աստիճան բարձրացման, Պելոպոննեսում՝ 40 աստիճան, իսկ որոշ կղզիներում՝ 30:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան շարունակում է թուլացնել համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումները
- Սլովենիան հայտարարում է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի