Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է 10 598 վիրուսակիր
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 10 598 նոր դեպք (+ 4,2%): Ըստ «Ինտերֆաքս»-ի, ուրբաթ օրը այդ տվյալները հայտնել է օպերատիվ շտաբը:
Ռուսաստանում նախօրեին մայիսի 2-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում գրանցվել է ավելի քան 10 հազար դեպք: Մինչ այդ հաղորդվել էր 9 974 դեպքի մասին:
Նոր հիվանդների 42.5%-ը հիվանդության կլինիկական ախտանիշներ չունեն: Աճող ընդհանուր ցուցանիշներով երկրում գրանցվել է վարակի 262 843 դեպք:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, կորոնավիրուսով հիվանդների թվով Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է 113 մահ (93-ը՝ նախօրեին), որոնք կապված են նոր կորոնավիրուսային վարակի հետ, դրանցից 68-ը` Մոսկվայում (58-ը՝ նախօրեին): Ռուսաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում մահացել է 2,418 հիվանդ:
Օրվա ընթացքում ապաքինվել է 4 696 մարդ, Մոսկվայում` 1,235: Ամբողջ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիվանդանոցներից դուրս է գրվել 58 226 հիվանդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները