Իրավունք 09:00 16/05/2020 Հայաստան

Սահմանադրագետ. Հանրաքվեի անցկացումից հրաժարումը վկայում է երկու բանի մասին

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Հաստատվեց այն հիմնավոր ենթադրությունը, որ գործող իշխանությունը վերջնականորեն հրաժարվել է սահմանադրական նորմերի խախտմամբ հաստատված հանրաքվեն անցկանցելու գաղափարից և փոխարենը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների լիազորություններն Ազգային ժողովի միջոցով դադարեցնելու տարբերակը։

Հանրաքվեի չեղարկումը արդարացվում է նոր կորոնավիրուս վարակի տարածման կանխարգելմամբ։ Այդ դեպքում հարց է ծագում, թե որքանով է հիմնավոր վարակով պայմանավորված հանրաքվեի չեղարկումը, երբ զուգահեռաբար բացվում են մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, թույլատրվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, մի խոսքով՝ վերացվում է մարդկային կուտակումները կանխարգելող սահմանափակումների հիմնական մասը։ Պատասխանն ակնհայտ է։

Ինչևէ, հանրաքվեի անցկացումից հրաժարումը վկայում է՝

1. անգամ մի շարք բնագավառներում առկա ճգնաժամի պարագայում խամաճիկ Սահմանադրական դատարան ձևավորելու բաղձալի նպատակի կյանքի կոչման հերթական փորձի մասին։ Սպառելով նշված գերնպատակին հասնելու բոլոր հակաիրավական տարբերակները՝ իշխող ուժի կողմից շարունակվում են Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցմանն ուղղված քայլերը,

2. գիտակցման մասին, որ հանրաքվեի կայանալու դեպքում հաղթանակի հավանականությունը փոքր է։

Գիտակցելով, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից միանձնյա կերպով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն առերևույթ պարունակում է սահմանադրական կարգի տապալման կամ իշխանության յուրացման հանցակազմի հատկանիշներ՝ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ նշված հարցի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Վենետիկի հանձնաժողովին առաջադրված հարցերը, ըստ էության, երեքն են, որոնցից միայն երկուսն են կարծես թե վերաբերում Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին։ Կարելի է ենթադրել, որ նշված երկու հարցերը հետևյալն են.

1. հաշվի առնելով իշխանությունների կողմից նկարագրված «սահմանադրական ճգնաժամը»՝ ի՞նչ եղանակով է հնարավոր Ազգային ժողովի կողմից Սահմանադրության այնպիսի փոփոխություն, համաձայն որի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարման ժամկետները կհամապատասխանեցվեն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներին,

2. արդյո՞ք Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարգավորումները փոփոխելիս անհրաժեշտ է պահպանել այն իմպերատիվ կարգավորումը, համաձայն որի՝ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն Սահմանադրական դատարանի դրական եզրակացության առկայության պարագայում։

Այսինքն՝ իշխանությունները փորձում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի «համաձայնությունը» առանց Սահմանադրական դատարանի եզրակացության Ազգային ժողովի կողմից փոփոխելու Սահմանադրությունը։

Համոզված եմ, որ իրավական համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը համակարծիք է, որ նշված երկու հարցերի պատասխանները բացասական են, և հակառակն ուղղակիորեն հակասում է իրավունքի գերակայության, որոշակիության, դատավորների անփոփոխելիության և հետադարձ ուժի արգելքի սահմանադրական սկզբունքներին։

Վերոնշյալ հարցերն արդեն իսկ ընդգրվել են Վենետիկի հանձաժողովի օրակարգում, և դրանց վերաբերյալ խորհրդատվական կարծիքը կտրամադրվի սույն թվականի հունիսին սպասվելիք Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։

Հետևաբար, Սահմանադրական դատարանի մասով իշխանությունների հաջորդ քայլին պետք է սպասել քառասուն օր հետո մոտ մեկ ամսից, երբ կհրապարակվի վերոնշված հարցերի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
11:56
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
«Տարին ինձ համար շատ բերքառատ էր, մասնակցել ենք հինգ խոշոր մրցման։ Ունեցել ենք 136  մեդալ»,- ասուլիսում ասաց Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից, ըստ նախնական տեղեկությունների,  փրկվել  է 13 մարդ։ Նրանք այն...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ասում են՝ ՏՏ ընկերությունների եկամտահարկը նվազել 10%-ի, նման բան գոյություն չունի, նրանք վճարելու են 20 %. Վահե Հովհաննիսյան
«Երբեմն լինում է այնպես, որ մենք բյուջով պլանավորում ենք իրականացրել մի գործողություն և տարվա ընթացքում պարզվում է, որ այդ գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր առավոտյան կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։ Այն կործանվել...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ուսուցիչներին պարգևավճարներ տալու փոխարեն կհոգան դպրոցների հրատապ կարիքները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Օրեր առաջ Panorama.am-ի խմբագրություն ահազանգած ուսուցիչներն ու դպրոցների աշխատակիցները բողոքել էին, որ տարվա ընթացքում դպրոցների տնտեսած...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները. Իշխան Սաղաթելյան
«Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների...
Աղբյուր` Panorama.am
11:07
2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է մոտ 50%. Ֆինանսների նախարար
«Ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը կարելի է գնահատել հաջողված»,-տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
11:02
Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել
Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Алания Молл» առևտրի կենտրոնում, մահացել է մի կին, ով դեպքի պահին ներսում է եղել։ Կա տուժած, ով...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՄՊՀ-ն տուգանել է բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Էդո-Սարուխ», «Հայր և որդի Հարոյաններ», «Գազ-Պրոպան»,...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}