Դանիելյան. Ակնհայտ է, որ Փաշինյանը պայմանավորվածություններ ունի, որոնք հրապարակայնորեն կատարում է
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։ Նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա հիմնավորում է.
«- Խուսափում է օգտագործել «Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը, համառորեն ասելով «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ», հաջորդ փուլում կօգտագործի «փաստացի իշխանություններ» արտահայտությունը։
- Խուսափում է օգտագործել «Արցախ» անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև "Խանքենդի" անվանումը։
- «Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին» բանաձևը փաստորեն նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։
-«"Լեռնային Ղարաաղի ադրբեջանական համայնքի» միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։
- Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա. Փաշինյանը կրկին խուսափեց ասել ԼՂՀ նախագահ կամ ԼՂՀ իշխանություն
- Փաշինյան. Չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի