Վահե Ղազարյան. «Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է։ Այդ մասին հայտարարել է հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում:
Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։
Նշենք, որ Շամշյանի ռեպորտաժները հեռարձակվում էին նաև այդ հաղորդման շրջանակում։
Այս պահին կորոնավիրուսով հիվանդ երեք լրագրողի մասին է հայտնի։ Ավելի վաղ իրենց մոտ հիվանդության հաստատման մասին հրապարակային կերպով հայտարարել էր «Արմենպրես»-ի լրագրող Նորայր Շողիկյանը, ԱԻՆ լրատվական ծառայության աշխատակից Նազելի Էլբակյանը։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր գործընկերներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին