Մակրոնը ցանկանում է վերջ տալ Ֆրանսիայի հիվանդանոցների «աղքատությանը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետք է վերջ տալ ֆրանսիական հիվանդանոցներում աշխատող բուժքույրերի աղքատությանը, փոխանցում է regnum.ru-ն։
Նշվում է, որ երկրի ղեկավարը անսպասելի այց է կատարել ֆրանսիական հիվանդանոցներից մեկը և բժիշկների հետ կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցել:
Առողջապահության նախարար Օլիվյե Վերանայի ուղեկցությամբ նա հանդիպել է արհմիությունների ներկայացուցիչների հետ:
«Մենք պետք է վերջ տանք այս աղքատությանը»,- ասել է պետության ղեկավարն՝ անդրադառնալով առողջապահական համակարգի՝ երկու տարի առաջ սկսված բարեփոխումներին:
Նա նշել է, որ իրենք հավանաբար սխալ են թույլ տվել ընտրած ռազմավարության մեջ։
2020 թվականի մարտի վերջին Է. Մակրոնը խոստացել է զանգվածային ներդրումներ և արդիականացման ծրագրեր իրականացնել հիվանդանոցներում: Այժմ նա կրկին վստահեցրել է, որ ցանկանում է շատ արագ ընթացակարգով բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան շարունակում է թուլացնել համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումները
- Կրկին տխուր վիճակագրություն. 348 մահ Ֆրանսիայում, 1402 նոր վարակակիր Իտալիայում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի