Հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14.4%-ով նվազել է
2020 թվականի հունվար-մարտին Հայաստան է ժամանել 311 հազար 264 զբոսաշրջիկ, ինչը 2019 թ-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 14.4%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշենք, որ 2019 թ-ի հունվար-մարտին Հայաստան է այցելել 364 հազար 489 զբոսաշրջիկ:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 275 հազար 716 մարդ՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13.3%-ով:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան