Նորքի տուն ինտերնատում 40 տարեցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև աշխատղներից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղեցացնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա գրել է.
«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:
Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»։