Ամենից հաճախ արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ են վարակվում կորոնավիրուսով
Ամենից հաճախ կորոնավիրուսով վարակվում են արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ, իսկ ահա արյան չորրորդ խումբ ունեցողները հազվադեպ են վարակվում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը։
Նշվում է, որ արյան առաջին և երրորդ խմբերը վարակի ազդեցության տեսանկյունից երկրորդ տեղում են:
Մասնագետի խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ արյան երկրորդ խումբն ամենատարածվածն է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- 15.05.2020. Կորոնավիրուսի 184 նոր դեպք և 94 առողջացած, երեք մահ
- Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
- Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 5,8-8,8 տրիլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան