ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:54 18/05/2020 Հայաստան

Աննա Չուլյան. Ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է

Հայաստանում համալսարանական գրադարանի աշխատանքների կազմակերպման մասնագետ, գրադարանային գործի կազմակերպիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ Աննա Չուլյանը, անդրադառնալով Հայաստանի Ազգային  գրադարանի վթարի հետևանքով անհասանելի դարձած շտեմարաններին,  կարծում է, որ ժամանակ է անհրաժեշտ՝ պարզելու կորուստների իրական ծավալները։  «Արեւելքի» այն դիտարկմանը, որ Ազգային գրադարանն արդեն հայտարարել է, թե կորուստներ չկան, Աննա Չուլյանն ասում է՝ իրատեսական չէ այդ հայտարարությունը, քանի որ միանգամից հնարավոր չէ պարզել, գնահատականներ տալու համար մասնագիտական լուրջ վերլուծություն և ժամանակ է անհրաժեշտ:

«Մյուս կողմից էլ՝ կրիչների վրա պաշարների պահպանումը դեռ չի նշանակում, որ շտեմարանները լիակատար վերականգնված են, պահպանվելուց հետո վերականգնելուն լուրջ աշխատանք է հաջորդելու: Եթե այն, ինչ որ կար հիշողության կայանում, ամբողջությամբ պատճենվում, պահեստավորվում էր (back up էր արվում), և դա մի սերվերի վրա էր արվում, որը դրված էր վնասված սերվերների կողքին, ենթադրում եմ և հնարավոր է՝ դրանք էլ են վնասվել, չեմ կարող ասել, մինչև չիմանանք: Եթե դրանք ամպային տիրույթում էին պահեստավորվում, հնարավոր է վերականգնել, բայց ամպայինում պահեստավորելու մասին էլ ոչինչ չգիտենք»,-ասել է Աննա Չուլյանը:

Նա վերջին տասնամյակում ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում թվային գրադարանների ստեղծման և հանրահռչակման շարժմանը, եղել է հայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարի ակունքում և լավ է պատկերացնում անհասանելի դարձած թվային շտեմարանները նորից վերականգնելու դժվարությունը:

«Խոսելով կորցրածը նորից վերականգնելու մասին, խոսքը չի գնում միայն թվայնացված նյութերի մասին: Թվային գրադարանը միայն այն նյութերը չեն, որոնք զետեղված են նրանում: Թվային գրադարանը լուրջ ծրագրա-տեխնիկական, բովանդակության կառավարման ապարատ է, որը հնարավորություն է տալիս օգտվել այդ կառույցից: Այդ նիշքերը հենց այնպես լցված կամ տեղադրված չեն այնտեղ, դրանք բոլորը ունեն մետատվյալներ, բոլորը ընդգրկված են մատենագիտական ցանկերի մեջ, ունեն ցուցիչներ, հեղինակավոր գրառումներ, բազմալեզու խորագրեր և այլ օժանդակ շտեմարաններ։  Ամենալուրջ խնդիրն այստեղ այն է, թե արդյոք այդ համակարգերը հնարավոր կլինի՞ վերականգնել: Դրա համար նախևառաջ կորուստների չափը պիտի իմանանք»,-ասում է Աննա Չուլյանը:

Նա հիշում է, թե ինչ երկար ու մասնագիտական ճանապարհ են անցել Հայաստանում «թվային գրադարան» և «հանրամատչելիություն» շարժումները:

«Ստեղծվել են ծանրակշիռ համակարգեր, աշխատանք է տարվել դրանց հետ: Եթե անգամ դրանք առանձին-առանձին պահպանվել են, համակարգում այդ ամենը վերականգնել է պետք, կրկին պիտի հաջորդի մեծ ծավալով աշխատանք: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել»,-ասել է Աննա Չուլյանը:

Թվայնացված նյութերի մեջ են ոչ միայն Հայաստանի տարածքում եղած գրքերն ու մամուլը, այլև, ինչպես Աննա Չուլյանն է ասում, բազմաթիվ գրքեր, թերթեր, ամսագրեր, որոնք թվայնացվել են դրսի գրադարաններում և ուղարկվել Հայաստան,  քանի որ դրանց օրինակները կա՛մ պակասել են Հայաստանում, կա՛մ ամբողջական չեն եղել: Հայաստանի Ազգային գրադարանը պաշտոնական հարցում է կատարել դրսի կառույցներին, խնդրելով իրենց մոտ եղած հայերեն նյութերը թվայնացնել և ուղարկել: «Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել, որ եթե, Աստված մի արասցե, մենք կորուստներ ունենանք, ինչպե՞ս պիտի վերականգնենք, դրանք նյութեր են, որոնք այստեղ չեն գտնվում: Ես շատ եմ ուզում հավատալ, որ դրանք պահպանվել են:  Շատ լավ են ամպային տեխնոլոգիաները, ես կողմ եմ դրանց, բայց պետք չէ մոռանալ, որ ազգային արժեքները միայն ամպային տիրույթում տեղադրելը այնքան էլ ճիշտ չէ, ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք և՛ տեղում և՛ այլ վայրում պահեստավորված պատճեններ»:

Աննա Չուլյանը համաձայն չէ տարածվող այն տեսակետին, թե ոչինչ, ինչ եղել է, եղել է…

Մայիսի 10-ին համացանցային կապի խափանման և Հայաստանի Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Արդյունքում անհասանելի են դարձել թվային շտեմարանները, ԱԻՆ-ը ուսումնասիրում է վնասի չափը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}