Բելգիայում բժիշկները «ամոթի միջանցք են» պատրաստել վարչապետի համար
Բելգիայում բժիշկները «ամոթի միջանցք են» պատրաստել վարչապետի համար: Այդ կերպ հիվանդանոցի աշխատակիցները փորձել են դժգոհություն հայտնել բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների բացակայությունից՝ վերջին երկու ամսում կորոնավիրուսի համավարակի ժամանակն աշխատանքի համար։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրանք մեջքով են կանգնել վարչապետի ավտոշարասյանը։ Ավելի ուշ վարչապետը Թվիթերում մեկնաբանել է իր այցը Սեն-Պյեր։
«Դա կարևոր երկխոսություն էր ինձ ու բուժանձնակազմի համար։ Քննարկել ենք բոլոր օրհասական թեմաները, ներառյալ նրանց առողջական վիճակը, ծանրաբեռնվածության աստիճանը, առողջապահության ֆինանսավորման ավելացումը»,-նշել է Ուիլմեսը։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 41 հազար է
- Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2240-ի. ria.ru
- Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 800-ը. Ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան