Իրավունք 17:56 18/05/2020 Հայաստան

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների համար

Գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի 2019թ. նոյեմբերի 7-ի որոշումը (ԵԿԴ/0161/01/15):

Գլխավոր դատախազությունից նշում են, այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և ուղղորդող նշանակություն կարող են ունենալ փողերի լվացման դեմ ինչպես անդրազգային  և ներպետական մակարդակում իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներկայումս քննվող և լայն հանրային հնչեղություն ունեցող գործերով քրեաիրավական ճիշտ որակումներ տալու և պատժի անխուսափելիության ապահովման միասնական պրակտիկայի ձևավորման տեսանկյունից:

Մասնավորապես, 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի (կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցության)  3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ի կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման) և 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից խուսափելու), իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ աղբյուրի, առաջին ատյանի դատարանի՝ 2017թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գևորգյանը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, իսկ Հ.Չանախչյանը՝ դրան հանցակցության համար առաջադրված մեղադրանքներում ճանաչվել են անմեղ և արդարացվել։ Նույն դատավճռով իրենց մեղսագրվող մյուս հանցավոր արարքների կատարման համար նրանք դատապարտվել են ազատազրկման:

Արդարացման մասով մեղադրող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել է:: Ըստ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն հիմնավորել և ապացուցել, որ ամբաստանյալների կողմից օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարները:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք՝ արդարացման մասով մասնակի բեկանելու ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկելու Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Բողոքում դատախազությունը դիքորոշում է հայտնել, որ  ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, իսկ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ ծավալված հանցավոր գործունեության՝ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու արդյունքում առաջացել են ապօրինի դրամական միջոցներ, որոնք, մի ընկերության ակտիվներում ներառելով, այլ միջոցների հետ միախառնելով և օրինական ձեռնարկատիրական գործունեության պատրանք ստեղծելով, փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող առևտրային կազմակերպության, որից հետո կանխիկացվել և վերադարձվել են փոխանցողին: Այս հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, հնարավոր չէ որակել:

Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով դատախազութան այս դիրքորոշմանը՝ ամբողջությամբ բավարարել է բողոքը՝ ՀՀ զարգացրել դեռևս 2011թ. փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումները և ընդարձակել «փողերի լվացման» հասկացության իմաստն ու հանցակազմի էությունը:

Դատախազությունից նշում են, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում փաստել է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը։ Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն և քրեական պատասխանատվությունից ազատվելուն։

Հետևաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի և եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին։
Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ ո՞ր օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինականացվել ձեռքբերված նյութական միջոցները և երկրորդ՝ գույքի ու եկամուտների օրինականացումը որքանով է փոխկապակցված ենթադրյալ հանցանքը կատարած անձի՝ «փողերի լվացման» դիտավորության հետ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}