Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդականորեն կվերանա. Էրիկ Թրամփ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, կարծում է, որ կորոնավիուսային համավարակը օգնում է դեմոկրատներին՝ պայքարելու իր հոր հաղթանակի դեմ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Դեմոկրատները փորձում են զրկել Դոնալդ Թրամփին ամենամեծ ունեցվածքից՝ ամերիկացիների սիրուց: Ի վերջո, նա հարգված է, և կարող է հավաքել հսկայական ձայներ»,- շեշտել է Էրիկ Թրամփը:
Ըստ նրա, կորոնավիրուսը «գիտակցված ռազմավարություն» է, որը «կախարդականորեն» կկանգնեցվի, երբ կդադարի բխել քաղաքական նպատակահարմարությունից, այսինքն՝ դրա մասին կդադարի խոսվել 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո:
«Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդականորեն կվերանա»,- նշել է պետության ղեկավարի որդին:
Հատկանշական է, որ այս դիրքորոշումը չունի գիտական հիմնավորում և հակասում է ամբողջ աշխարհի փորձագետների ուսումնասիրություններին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 1,5 միլիոն դեպք է գրանցվել։ Միևնույն ժամանակ, վերականգնվել է ավելի քան 281 հազար հիվանդ, մահացել է 90 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 հազար նոր դեպք
- ԱՄՆ-ն կարող է մասամբ վերականգնել ԱՀԿ ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան