Թալին-Գյումրի ճանապարհահատվածում փոսերը նորոգվում են
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում, շինարարական աշխատանքներ կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ։
Լանջիկ-Գյումրի ճանապարհի սկզբնամասից արդեն իսկ արվել են փոսային նորոգումներ ասֆալտբետոնե ծածկով։ Մյուս հատվածներում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, և այսօրվանից արդեն վերսկսվել են ճանապարհին գոյացած փոսերն ասֆալտբետոնով նորոգումը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, կապալառու կազմակերպության և Շիրակի մարզպետականի ներկայացուցիչները շրջայց են կատարել՝ հետևելով ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառվեն երթևեկության մասնակիցներին։
Մաստարայի մոտ գտնվող ճանապարհահատվածում շինարարներիի կողմից տեղադրվել է խողովակ՝ անձրևաջրերի կուտակումը հեռացնելու համար։ Այդպիսով տրվել է ժամանակավոր լուծում՝ մինչև շինաշխատանքների ավարտը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան