Եվրոպայում երիտասարդ բնակչության թվով Թուրքիան առաջատար է
Եվրոպայի վիճակագրական ծառայությունը (Eurostat) և Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) տեղեկություններ են հրապարակել եվրոպական երկրների երիտասարդ բնակչության թվակազմի վերաբերյալ։
Ինչպես գրում է Էրմենիհաբերը, ըստ այդ տվյալների՝ Թուրքիան Եվրոպայում երիտասարդ բնակչության թվով առաջատար է։
Նշվում է, որ Թուրքիան 2019թ․ 15-24 տարիքային խմբում գտնվող 12 մլն 955․672 քաղաքացիների թվով, որը կազմում է բնակչության 15.6 տոկոսը, առաջ է անցել ԵՄ անդամ 20 երկրից։
Երիտասարդ բնակչությամբ և բնակչության ընդհանուր թվի նկատմամբ ունեցած տոկոսային հարաբերությամբ Թուրքիային առաջին հնգյակում հետևում են Կիպրոսի Հանրապետությունը՝ 12․8 տոկոս, Դանիան՝ 12․63, Իռլանդիան՝ 12․55 տոկոս և Նիդերլանդները՝ 12․34 տոկոս ցուցանիշներով։