Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին՝ լցանավերին սպառնալիքի դեպքում
Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին, եթե Վենեսուելա նավթ տեղափոխող լցանավերին վտանգ սպառնա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած ուղերձում։
Զարիֆն ԱՄՆ գործողությունները «ծովահենություն է» համարել, որը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։
«ԱՄՆ կառավարությունը պատասխանատվություն է կրում ցանկացած տեսակի ապօրինի գործողությունների համար։ Իրանն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքներին դիմագրավելու համար»,- ասված է ուղերձում։
Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպանը, որը Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը։ Դիվանագետին խնդրել են փոխանցել Վաշինգտոնին իրանական կողմի նախազգուշացումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5 նավթային լցանավ Իրանից ուղևորվել էր Վենեսուելա։ Այդ երկիրը վառելիքային ճգնաժամի մեջ է, պատճառներից մեկը ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից շրջափակումն է։ Իրանն էլ գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմածովային ուժերի նավերին հրամայել էր կոնֆլիկտի դեպքում ոչնչացնել Իրանի նավերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան