Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ կցանկանար մնալ հռոմեական ակումբում:
Նշենք, որ իտալական «Ռոման» վարձակալել է Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպանին։
Մխիթարյանի խոսքերը ցիտում է sport-express.ru- ն .
«Հռոմ ժամանելու առաջին իսկ օրվանից ես ինձ լավ էի զգում քաղաքում և թիմում: Վատ չէր լինի այստեղ մնայի: Հիմնական նպատակը Չեմպիոնների լիգա մտնելն ու տիտղոսներ նվաճելն է: A սերիան ունի իր առանձնահատկությունները, շատերը թերագնահատում են այն, բայց գրավիչ է: Հնարավոր է որ 20 տարի առաջվանը չէ, բայց ուրախ եմ, որ այս մրցակցությունը շարունակ աճում է»:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 հաջողված փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան