Հռոմի Պապը կարանտինից հետո առաջին անգամ Վատիկանում պատարագ է մատուցել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մարտ ամսից ի վեր անցկացրել է առաջին պատարագը Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկայի մատուռում: պատարագը նվիրված էր Հովհաննես Պողոս Երկրորդի ծննդյան 100-ամյակին: Նրա հիշատակի օրը նշվում է այսօր՝ մայիսի 18-ին: Այս մասին գրում է svoboda-ն։
Մայր տաճարը, որում թաղված է Հովհաննես Պողոսը, փակ էր գրեթե 70 օր՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Պատարագին մասնակցել է 30 մարդ․ բոլորը հետևում էին սոցիալական հեռավորության կանոններին:
Այսօրվանից սկսած, պատարագները վերսկսվում են իտալական տաճարներում: Բոլոր մասնակիցները պարտավոր են կրել դիմակներ և պահել հեռավորություն: Այսօր Իտալիայում բացվել են նաև բարերը, ռեստորանները և վարսավիրանոցները։