ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին պայմանագիր
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
ՄՕԿ-ի ղեկավարն այդ առիթով ասել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացում ակնհայտ դարձավ սպորտի և առողջության կարևորությունը: Սպորտով զբաղվող մարդկանց մոտ ավելի մեծ է կորոնավիրուսը հաղթահարելու հավանականությունը։
Ֆիզկուլտուրայով զբաղվելը ծախսատար չէ, բայց մեծ է դրա առավելությունը։ Ահա թե ինչու երկրների կառավարություններին կոչ է արվում բարձր գնահատել ֆիզկուլտուրայի դերը և աջակցության ծրագրերում ներառել սպորտը։
Սպորտը ոչ միայն տնտեսական գործոն է, այլև նաև ունի սոցիալական մեծ նշանակություն: Իսկ ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջությունը, որն ամեն ինչի հիմքն է հանդիսանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան