Մայր Աթոռը բժշկական պաշտպանիչ արտահագուստ է նվիրել առողջապահական համակարգին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվել է շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ և արդյունավետ աշխատանքի համար:
Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ:
Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է 288 միլիոն դրամի աջակցության ծրագրեր
- Մայր Աթոռի և թեմերի միջոցներով ձեռք բերված բժշկական պարագաներ են հանձնվել առողջապահության նախարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին