Մոսկվայում մեկ օրում մահացել են ռեկորդային թվով հիվանդներ
Մոսկվայում կորոնավիրուսից մահացությունների թիվը 1503-ից աճել է 1580-ի: Նախորդ օրը մահացել է ևս 77 մարդ: Կիրակի օրը «Ինտերֆաքս»-ին այդ տեղեկությունը հայտնել են կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի մոնիթորինգի և դիտարկման օպերատիվ շտաբից:
«Մոսկվայում մահացել է 77 հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և կորոնավիրուսային վարակի համար կատարված թեստավորման արդյունքները դրական են եղել»,- ասել է շտաբի խոսնակը:
Սա ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր օրական ցուցանիշն է: Նախկինում գրանցված առավելագույն վատ ցուցանիշը եղել էր մայիսի 15-ին` 74 մահացած մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները