«Յուկոս»-ի բաժնետերերը Նիդերլանդներում առգրավել են ռուսական հայտնի օղիների ակտիվները
Ռուսաստանի նավթային «Յուկոս» ընկերության բաժնետերերը Մոսկվայից 57 միլիարդ դոլար վնասի ստացման դատական գործընթացներից մեկով առգրավել են ռուսական երկու հայտնի օղիների ապրանքանիշերի ակտիվները, որոնք վերահսկվում են Ռուսաստանի պետության կողմից:
Նիդերլանդներում դատարանի միջոցով «Ստոլիչնայա» և «Մոսկովսկայա» օղու ապրանքային նշանի իրավունքի առգրավումը տեղի է ունեցել մայիսի 7-ին։ Այս մասին, ինչպես գրում է Business Financial Post-ը, այսօր ասել է «Յուկոս»-ի բաժնետերերի խոսնակը: Տեղի ունեցածի մասին Ռուսաստանը տեղեկացվել է նախորդ շաբաթ։
Նշվում է, որ Հաագայի վերաքննիչ դատարանը փետրվարի 18-ին Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել 50 միլիարդ դոլար «Յուկոսի» նախկին բաժնետերերի դատական գործով՝ այսպիսով բավարարելով նախկին բաժնետերերի բողոքը՝ Հաագայի շրջանային դատարանի որոշման դեմ, որը չեղյալ էր հայտարարել Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը`այդ գումարը Ռուսաստանից իրենց օգտին վերականգնելու մասին:
Խոսնակն ասել է, որ փոխհատուցվող գումարը դարձել է մինչև 57 միլիարդ դոլար՝ լրացուցիչ տուգանքների պատճառով։
Նախորդ ուրբաթ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը բողոքարկել է որոշումը Նիդերլանդների Գերագույն դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան