Նիդեռլանդներում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 44 հազարը
Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Նիդեռլանդներում կորոնավիրուսով ախտորոշվածների թիվը գերազանցել է 44,1 հազարը, մահացել է մոտ 5,7 հազար մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Նիդեռլանդներում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 44, 141 մարդու մոտ, նախորդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 146 նոր դեպք:
Հիվանդության հետևանքով մահացել է 5, 694 քաղաքացի, նախորդ 24 ժամի ընթացքում մահացել է 14 մարդ: Հիվանդանոցային բուժում է ստանում 11,5 հազար քաղաքացի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 4,5 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 307 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին