ՈւԵՖԱ-ի նախագահ. Եվրոպական մրցաշրջանը կավարտվի օգոստոսին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ եվրոպական մրցաշրջանը կավարտվի օգոստոսին, չնայած նրան, որ խաղերը կանցկացվեն առանց հանդիսականի։
Եվրանյուզի հաղորդմամբ, մայիսի 27-ին ՈւԵՖԱ-ն պետք է հաստատի ամսաթվերը։ Չեֆերինը վստահություն է հայտնել, որ ազգային ասոցիացիաների առնվազն 80 տոկոսը կավարտեն մրցաշրջանը։
ՈւԵՖԱ-ի ղեկավարը նաև հայտնել է, որ Եվրոպայի առաջնությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է հաջորդ տարվա ամառ, կարող է անցկացվի նույն քաղաքներում, քանի որ 12-ից 9-ը պատրաստակամություն են հայտնել։ Ասոցիացիան բանակցություններ է բարում Հռոմի, Բիլբաոյի և Մյունխենի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ի նախագահ. Ֆրանսիացիները շտապեցին ավարտել մրցաշրջանը
- ՈՒԵՖԱ-ն ցանկանում է Եվրո-2020-ն անցկացնել նույն քաղաքներում, ինչպես նախատեսված էր
- ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ՈՒԵՖԱ-ին
- ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին
- «ՈՒԵՖԱ»-ն առաջնության վերսկսման տարբերակներ է քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները